Search
Close this search box.

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պարզաբանումը՝ 11-ամյա երեխայի մահվան առնչությամբ

Հայտնի է դարձել Մոսկվայի բնակարաններից մեկում անչափահաս հայ տղայի մահվան պատճառը:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են  հետեւյալը. «Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված»: