Search
Close this search box.

14-ամյա Նարե Գաբրիելյանը Եվրոպայի առաջնությունում լրացրել է ՀՀ սպորտի վարպետի նորմա

Մարտի16-ից 25-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 13 հրաձիգ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ։ Արմեն Սիմոնյանի սան, ատրճանակ ձևի 14-ամյա մարզուհի Նարե Գաբրիելյանն առաջին իսկ իր մասնակցած միջացգային մրցմանը ցույց է տվել բարձր արդյունք: Նա խոցել է 560 միավոր՝ մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավելով 17-րդ հրիզոնականը, դրանով իսկ լրացրել է ՀՀ սպորտի վարպետի նորման: