Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնում են Քոչարյանի պաշտպանական խմբից:

Հիշեցնենք, որ կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել է միջնորդությունը՝  միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը: