Search
Close this search box.

Կտրեց երակները, թույն խմեց, տաք լոգանք ընդունեց և մահացավ բաղնիքում՝ գոլորշուց. Արտակ Գալստյան

Ներոն կայսրը սարսափելի վախկոտ էր և ատում էր քրիստոնյաներին:
Հիմնական պատճառը նա էր, որ նա լիարժեք իշխանություն ուներ իր հպատակների կյանքի և մահվան վրա:
Միայն քրիստոնյաները չէին վախենում կայսրից, որովհետև նրանք չէին վախենում մահից:
Այդ պատճառով էլ շատ քրիստոնյաներ ծափ էին տալիս և երգում, երբ նրանց տանում էին մահապատժի: Նրանք գիտեին, որ Ներոնը կարող է սպանել իրենց մարմինը, բայց ոչ հոգին:
Գարնանը կայսեր դեմ ապստամբում են գալլերի երկրում:
Հունիսին սենատորների կողմից ժողովրդի թշնամի հայտարարված Ներոնը ստիպված է լինում փախչել մայրաքաղաքից և փակվել հարավի ամրոցներից մեկում:
Այնտեղի մենախցերից մեկում գիրք է գրում, որտեղ փորձում է նկարագրել իր կյանքը, գովաբանում է ինքն իրեն, ամեն երկու բառից հետո իրեն հորջորջում կայսր, իսկ ժողովրդին՝անշնորհակալ:
Պատմիչները հետագայում կգրեն,որ ավելի մեծ պատմության աղավաղում դեռևս չի եղել:
Պատմիչները գրում են նաև,որ գիրքը գրելուց հետո Ներոնը այն չէր, կարդացել, սակայն մի օր այնուամենայնիվ այն կարդում է:
Սեփական գիրքը կարդալուց հասկանում է նրանում առկա միակ միտքը՝
«Եթե չես կարող կարդալ այն ամենն, ինչ ունես, ունեցիր այնքան, որքան կկարդաս. Եվ դա բավական է,իսկ սնունդն անօգուտ է և մարմնին ոչինչ չի տալիս, եթե այն դուրս է գալիս կուլ տալուց անմիջապես հետո»:
Այս միտքը ընկալելուց հետո Ներոնը ընկնում է դեպրեսիայի մեջ, կտրում է ձեռքի և ոտքի երակները, թույն խմում, տաք լոգանք ընդունում և մահանում շոգեբաղնիքում՝ գոլորշուց: Սենատը որոշում է հանգուցյալի հանդեպ հրապարակել «damnatio memoriae» (նրան մոռացության դատապարտող որոշում):
Սա ընդամենը պատմություն է,Հռոմեական ամենավախկոտ, նենգ և ազգադավ կայսրի մասին, որը պատմության մեջ մնաց, որպես ամենաինքնասիրահարված և խարդախ կայսր, որը հրդեհեց Հռոմը, հրդեհման մեղքը գցեց քրիստոնյաների վրա, կոտորեց հանուն իր իշխանության ժողովրդին, գիրք գրեց և մոռացության մատնվեց:
Բոլոր համնկնումները ներկա քաղաքական գործիչների հետ պատահական են:

Արտակ Գալստյան