Search
Close this search box.

Խոշոր վթար Արմավիրում. բախվել են Opel-ները. Կան վիրավորները (ֆոտո)

րմավիրի մարզում, այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 VP 530 համարանիշի եւ Opel մակնիշի 34 DO 782 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։