Search
Close this search box.

Նազարբաևը հրաժարականից առաջ որոշումը քննարկել է Պուտինի հետ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկություն չկա:

Մինչդեռ minval.az-ը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ Պուտինն ու Նազարբաևը քննարկել են վերջինիս հրաժարականի հարցը:

«Պետությունների ղեկավարները խոսել են Նուրսուլթան Նազարբաևի՝ 2019թ. մարտի 20-ից Ղազախստանի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր դնելու որոշման մասին»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են ապագայում շարունակել կանոնավոր շփումները:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է երկրի ղեկավարի լիազորությունները վայր դնելու որոշման մասին: