Search
Close this search box.

Կոտայքի մարզում մեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. կան տուժածներ

Մարտի 19-ին`ժամը 20:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արզնի-Շամիրամ ջրանցքը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորները՝ Ռ. Մ.-ն, Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Նաիրիի ԲԿ: Այնուհետև Ռ. Մ.-ն և Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: