Search
Close this search box.

Կառավարությունում հնարավոր է՝ անակնկալ փոփոխություններ լինեն

Կառավարություն

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որն անցած շաբաթ հաստատվեց կառավարության կողմից, դեռեւս ընդգրկված չէ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Այս հանգամանքն առաջացրել է պատգամավորների անհանգստությունը:

Ըստ մեր տեղեկությունների՝ սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունում «կամուկացի» մեջ են, եւ, ըստ խոսակցությունների, վերջին փուլում դեռեւս հնարավոր է հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենան: Կան տեղեկություններ, որ կառավարությունում նախատեսված օպտիմալացման եւ միացման ենթակա նախարարությունների մասով հնարավոր է լինեն անակնկալ փոփոխություններ»: