Search
Close this search box.

Սպանություն Երևանում. սրտի մասում դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է:

Էրեբունու քննիչները՝ Ա. Գոյունյանի և Էրեբունու ոստիկանները պարզել են արդեն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և դանակ:

ՀԳ.  Քիչ առաջ կայքը հայտնեց, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: