Search
Close this search box.

Ինչո՞ւ չայցելեցիք Եռաբլուր, պարոն քաղաքապետ. Անի Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին

Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու հերթական նիստը: Առաջին ելույթ ունեցողը «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էր, որը հանդիմանեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձի միջոցառումներում պասիվ լինելու մեջ:

«Արդյոք Երեւանի քաղաքապետարանը ինստիտուցիոնալ կապ ունի ՀՀ կառավարության հետ, որը վարչապետի գլխավորությամբ կառավարական հանձնաժողով էր ստեղծել, որի անդամ էիք նաեւ դուք, պարոն քաղաքապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյա տերադարձը նշանավորելու համար, ինչու ազգային հերոսի անունը կրող փողոցում այդպես էլ չհայտնվեց որեւէ պաստառ, նշում՝ ազդարարեու համար մեծ հայի 60-ամյա տարեդարձը: Դա խո՞րթ էր քաղաքային իշխանության կոմերցիոն մտածողությանը, թե՞ քաղաքապետն ու նրա թիմը հակադրվում են կառավարությանը կամ սկզբունքորեն չեն ընդունում Վազգեն Սարգսյանի ավանդը»,- հայտարարեց Անի Խաչատրյանը:

Նա նշեց, որ Երեւանը ողողված է բաներներով: Հարցրեց՝ ինչ չափանիշներով են ընտրվում «Մեր մեծերը», «Մեր հաղթանակները» խորագրերի հերոսները:

«Արդյո՞ք Հայկ Մարությանը իրապես կարծում է, որ ազգային հերոսի կոչումն ունեցող ու սպարապետ պատվանունն ունեցող Վազգեն Սարգսյանը չի ասոցացվում մեծերի կամ հաղթնակների հետ, ո՞րն է հերոսության հաղթանակի ձեր չափանիշը, պարոն քաղաքապետ: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունն իր վարքագծով միտումնավոր նսեմացրել է Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների հանրային քարոզչական նշանակութունը: Կարող եմ ենթադրել, որ սա մտածված կամ կամպանիայի հետեւանք է, որի թիրախը ոչ այնքան Վազգեն Սարգսյանն է, որքան նրա հետ նույնացվող ու իրական հաղթանակները: Պարոն քաղաքապետ, իսկապե՞ս դուք կարծում եք, որ մեր երիասարդության, հասարակության համար օրինակելի պետք է լինեն ոչ թե ազգային հերոսները, այլ սերիալային կերպարները կամ քաղաքական կողմնորոշում փոխող կոմերսանտները»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Նա փաստեց, որ մարտի 5-ին (Վազգեն Սարգսյանի ծնդդյան օրը-խմբ.) Մարությանին ոչ մի տեղ չեն տեսել. «Ինչո՞ւ չայցելեցիք Եռաբլուր: Կամ նույնիսկ ներկա չգտնվեցիք կառավարական հանձնաժողովի կազմակերպած միջոցառանը, որի անդամ էիք դուք: Տարին սպարապետինն է, պարոն քաղաքապետ: Քաղաքապետին հորդորում եմ շտկել դրությունը: Եթե տեղի ունեցածը վրիպում է, ինքներդ գտեք ձեւը, կերպը եղանակը եւ համոզեք սպարապետի հիշատակը վառ պահողներիս հակառակի մեջ»:

Հայկ Մարությանը արձագանքելով՝ ասաց. «Ես բազմիցս այցելել եմ՝ շատ վաղուց, այս պահին այցելում եմ եւ այցելելու եմ Եռաբլուր: Իմ հարգանքը իմ մտերիմները եւ ընդհանրապես հանրությունը շատ լավ գիտի: Իսկ կապված միջոցառումների հետ, պարոն Վիրաբյանը ձեզ կծանոթացնի, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում»: