Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դասատուի վրա ձեռ եք բարձրացնում, աննասուններին նայեք». Լարված Ավշարը

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները մարտի 12-ից դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել:

Ուսուցչական կոլեկտիվը չի ցանկանում աշխատել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, քանի որ վերջինիս հորդորով հրաժարական է տվել դպրոցի երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ուսմասվարը, ում փոխարեն աշխատանքի է անցել Արարատի մարզպետի մորաքրոջ հարսը:

Հարցը բարձրացվել է նաև վարչապետի մոտ, ով օրերս անակնկալ այցով Արարատի մարզում էր: Լարվածությունն այսօր ավելի է սաստկացել, իբրև գտել են հարցի լուծման տարբերակը՝ քաշքշում են ուսմաավարի թևերից և պահանջում որ տանեն բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում: