Search
Close this search box.

Բունտ է հասունանում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։

Մեր աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետեւանքով հազարավոր մարդիկ կա՛մ կդառնան գործազուրկ, կա՛մ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը, խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլեւ վարձակալությամբ բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։

Փաստն այն է, որ տվյալ փոփոխությունների արդյունքում պետությունը կկրի ոչ միայն հսկայական նյութական վնաս` ի դեմս լիցենզիայի գումարի, սոցվճարների, գույքահարկի եւ այլն, այլեւ հազարավոր մարդիկ կդառնան գործազուրկ, ինչպես նաեւ չի լուծվի գլխավոր խնդիրը` խաղադրույք կատարողը կշարունակի խաղալ, բայց դա կանի բացառապես համացանցի միջոցով։

Մեր աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռեւս հաջողվում է կանխել դա, սակայն մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ երկար զսպել չեն կարող, մարդկանց օրվա հացն է վտանգված. խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է»: