Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երկիր մոլորակին է մոտենում խոշոր երկնաքարը

Երկիր մոլորակին է մոտենում վերջերս հայտնաբերված 2019EA2 երկնաքարը։ Այս մասին հայտնում է NASA-ն։ 30 մետրանոց երկնաքարը առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին մարտի 22-ին։ Այն կանցնի Երկիր մոլորակից 305 հազար կմ․ հեռավորության վրա։ Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին եւս մեկ նման երկնային օբյեկտ անցել է Երկիր մոլորակի կողքից 38 միլիոն կմ․ հեռավորությունից։