Search
Close this search box.

Մարիամ Փաշինյանն այն մասին, թե ինչու չի կարդացել իր հայրիկի գիրքը

Չէ չեմ կարդացել, իհարկե ցանկացել եմ մի քանի անգամ կարդալ, բայց իմ համար շատ էմոցիոնալ էր այդ գիրքը կարդալը, հատկապես մի քանի դրվագ կար, որ չեմ կարդացել։ Այս մասին Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարդացել է արդյոք իր հայրիկի «Երկրի հակառակ կողմը» գիրքը։

«Այնտեղ մի դրվագ կա, որտեղ իմ նամակն է տպագրված, երբ որ ես իր ընդհատակում եղած ժամանակ նամակ եմ ուղարկել։ Շատ ծիծաղելի նամակ էր, բայց երբ կարդում եմ, հիշում եմ այդ տարիները, դրանում ես խոսում էի տատիկի և պապիկի մասին և այլն։ Այնտեղ կան դրվագներ, որ կարծում եմ՝ միայն մեր ընտանիքում կհասկանանք՝ ինչ էմոցիաներ են։ Եվ երբ կարդում եմ այդ գիրքը, նրա էմոցիաները նման են իմ էմոցիաներին, դրա համար մի քիչ դժվար է կարդալը, բայց ինձ թվում է՝ կկարդամ հետագայում»։