Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանի վիճակը վատանում է. պսորիազը խորանում է

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել զարգացող լուրջ հիվանդությունը։ Քանյե Ուեսթի կնոջ մոտ պսորիազ է ախտորոշվել, որը գեղեցկուհուն խանգարում է ապրել։ Instagram-ի Stories բաժնում նա սելֆի է հրապարակել առանց դիմահարդարման, որում երեւում են մաշկի հատվածները, որոնք ախտահարել է պսորիազը։
Առայժմ Քիմին հաջողվում է դրանք թաքցնել դիմահարդարման միջոցով, սակայն եթե հիվանդության զարգացումը կանգ չառնի, դա եւս չի օգնի։


Երկու տարի առաջ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է պսորիազով։ Հիվանդությունը զարգանում է։ Հետագա տարածումը կանխելու համար Քարդաշյանը խիստ սննդակարգի է հետեւում եւ յուրաքանչյուր երեկո կորտիզոնային քսուկ օգտագործում։
Հայուհին երկրպագուների հետ կիսվում է հրապարակումներով, որոնք վերաբերում են իր հիվանդությանը։ Ավելի վաղ՝ մարտին, նա տեսանյութ էր հրապարակել, որում եւս նկատելի էին պսորիազի ախտանշանները։ Սակայն այդ ժամանակ բշտիկները ծածկել էին միայն նրա դեմքը։