Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում հրաժեշտ տվեցին Պոլսո Հայոց պատրիարքին

Ստամբուլում Պոլսո հայոց պատրիարք, արք Մեսրոպ Մութագյանի վերջին հրաժեշտը տեղի է ունեցել հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ։

Ստամբուլի հայկական Աթոռանիստ Սուրբ Մ արիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված սգո արարողությանը մասնակցել են նաեւ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ եւ մտավորականները։

Արք․ Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտի սգո միջոցառմանը ներկա է եղել եւ արարողության կրոնական մասը  ղեկավարել է  Երուսաղեմի հայոց պատրիարք, արք․ Նուրհան Մանուկյանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

Պատրիարքի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։