Search
Close this search box.

«Առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից». Սուրենյանի նոր գրառումը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը»: