Search
Close this search box.

3-ամյա Մարիայի ծնողները ստացել են երեխայի մահվան վկայականը. պատճառը շնչահեղձությունն է

Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երեքամյա Մարիա Առաքելյանի ընտանիքը մինչեւ հետաքննության ավարտը որեւէ մեկի չի մեղադրի, նրանք ակնկալում են, որ մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 17-ին, ասաց մահացած երեխայի մայրը՝ Անի Մինասյանը։

Նշենք, որ երեխայի մահվանից հետո տարբեր կարծիքներ կային, թե երեխան անուշադրության հետեւանքով կամ կաթվածից է մահացել, մայրը հերքեց, որ երեխան առողջական որևէ խնդիր է ունեցել, ասաց՝ ստացել են մահվան վկայականը, որտեղ նշված է, որ երեխան մահացել է ասֆիքսիայից՝ շնչահեղձությունից, որն էլ առաջացել է սննդի վերին շնչառական ուղիներն ընկնելուց։

«Երեխան այդ օրը բրնձով սուպիկ է կերել, որից մի զանգված հայտնվել է երեխայի շնչուղիներում»,- ասաց Անի Մինասյանը՝ շեշտելով, որ իրենք որևէ մեկի դեմ բողոք չունեն, սպասում են արդար քննության․ «Մենք որևէ մեկի դեմ բողոք չունենք, սպասում ենք դատաբժշկական փորձաքննության պատասխանին, որը կլինի մեկ ամիս անց»,- նշեց նա։

Մայրը նաև ասաց, որ դստեր մահից հետո տղային մանկապարտեզ չի ուղարկում. «Հոգեբանորեն չենք կարողանում ուղարկել։ Կարծում եմ, որ պետք է մանկապարտեզներում ճաշից հետո երեխաներին անմիջապես չքնեցնեն, այլ քնեցնեն ճաշ ուտելուց որոշ ժամանակ անց»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: