Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Երևանում. 57-ամյա վարորդը եղել է ոչ սթափ և դիմել փախուստի

Մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ոստիկանները հայտնաբերեցին նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը: Նա տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի:
Նա ոստիկաններին հայտնեց, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը:
Քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ Ա. Ֆարամազյանը ձերբակալվել է: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: