Search
Close this search box.

Երևանի ամբողջ տարածքի կանաչ զանգվածները պետք է վերականգնվեն, այն չի կարող սահմանափակվել հանուն մի խումբ մարդկանց շահի. Արտակ Գալստյան

Այսօր ամենաբուռն քննարկման թեման Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումն է:
Աղմուկը բարձրացավ նաև այն պատճառով,որ Քաղապետարանը բուն իմաստով չկարողացավ բացատրել հասարակությանը Օպերայի ազատագրման իրական իրավական,բարոյական հիմքը: Բացատրություններում այն հնչեց, բայց շեշտադրումները դրվեցին այլ իրավական հիմքերի վրա ,արդյունքում՝ ամենակարևոր և անհերքելի հիմքը այդպես էլ քննարկման առարկա չդարձավ և առաջացան դժգոհություններ:Սահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է:
Մարդկանցից ձևավորվում է հասարակությունը:
Եթե մարդու որոշակի իրավունքներ կարող են ի շահ հասարակության սահմանափակվել,ապա հասարակության իրավունքի սահմանափակում,այն էլ մարդկանց խմբի շահից ելնելով՝  անթույլատրելի է:
Երևանի կանաչ տարածքները դա քաղաքի թոքերն են,որը սնուցում է մարդուն և հասարակությանը:
Թոքերի աշխատանքի կանգը կամ իսպառ հեռացումը հանգեցնում է օրգանիցմի անխուսափելի մահվան կամ պետք է միացվի արհեստական շնչառության սարք:
Այդ դեպքում մարդը դառնում է անգործունակ և հաշմանդամ:
Քաղաքի կանաչ տարածքները,դրանք մարդկանց՝ հասարակության սեփականությունն են:
Առանց սեփականատերերի համաձայնության, բոլոր երեք իշխանությունները հափշտակեցին այդ սեփականությունը հասարակությունից,սիստեմատիկաբար վերացրեցին քաղաքի կանաչ տարածքները՝քաղաքի թոքերը,արդյունքում մարդուն և հասարակությանը դարձրեցին հաշմանդամ:
Իրավական ձևակերպմամբ՝ հասարակությունից հափշտակվեց նրա սեփականությունը հանդիսացող կանաչ տարածքները,ապօրինաբար սահմանափակվեց նրա մաքուր օդ շնչելու,զբոսնելու՝ առողջ ապրելու իրավունքը:
Քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի ուժով հափշտակված գույքը պետք է վերադարձվի սեփականատիրոջը:
Նույն օրենքի 275-րդ հոդվածի ուժով հափշտակված գույքի սեփականատերը իրավունք ունի այն պահանջել բարեխիղճ գնորդից՝տվյալ դեպքում Օպերայի սրճարանների սեփականատերերից:<
Հենց այս գործնթացն է իրականացվել այս օրերին Օպերայի տարածքում:
Ամփոփեմ՝
Երևանի ամբողջ տարածքի կանաչ զանգվածները պետք է վերականգնվեն, դրանք մեր և մեր երեխաների առողջ ապրելու իրավունքի անբաժանելի մասն են, այն չի կարող սահմանափակվել հանուն մի խումբ մարդկանց շահի, կամ աշխատատեղերի կորստի վտանգի:
Մարդը բարձրագույն արժեք է, հասարակական շահը առավել:
Ապրեք առողջ:

Արտակ Գալստյան