Search
Close this search box.

«Հեռախոսս գողացել են». Աջափնյակի ղեկավարի առաջին տեղակալի սկանդալային գրառման բացատրությունը

Համացանցում մեծ արագությամբ տարածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղ գրած մի գրառում, որտեղ բառացիորեն գրված էր. «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»:

Այս գրառումը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացվեց նրա էջից և հրապարակվեց նոր գրառում. «Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։
Ես շատ լավ, շատ ջեմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։
Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։

Մեղավորները անպայման կպատժվեն»: