Գեղամ Գևորգյանն ազատվել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր պաշտոնից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Այո, Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ իմ հրամանով»:
Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը 2008 թ. ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր էր: