Search
Close this search box.

Նոր Զելանդիայում զոհերի թիվը հասել է 49-ի (տեսանյութ)

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում:

Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է.
«Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչություն»։

Ի դեպ, Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան:
Պաշտոնական պարզաբանում դեռեւս չկա։