Search
Close this search box.

Քասախ համայնքի ավագանու անդամը հացադուլ է հայտարարել. պահանջում է համայնքապետի հրաժարականը

Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հրաժարականը, գրում է Hetq.am-ը։

Արթուր Մարդանյանը հացադուլը սկսել է առավոտյան 10-ից։ «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է մնալ համայնքի կենտրոնում, որտեղ արդեն վրան է ամրացրել։ Հացադուլի պատճառն ըստ ավագանու անդամի՝ համայնքապետի կողմից արված չարաշահումներն են. «Համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է գործ, սակայն կարծում եմ, որ գործը կարճվելու է։ Ես չեմ ցանկանում նաեւ բողոքի ակցիաներ կազմակերպել, քանի որ այդպես համայնքը երկու մասի կբաժանվի»,- հավելեց ավագանու անդամը։

Ըստ Արթուր Մարդանյանի՝ համայնքի 11 անդամներից 6-ը եւս պահանջում են համայնքապետի հրաժարականը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: