Search
Close this search box.

Ինչ խորքային զավթում կա պետության, ու հենց կաթից կտրում են, ղժժոցները ելնում է

Էս օպերայի կաֆե-ռեստորանների ֆոնին կռահում ե՞ք՝ ինչ խորքային զավթում կա պետության: Էս հլը 100-500 հազար դոլարանոց կաֆե-մաֆե է ետ գցած, ու հենց կաթից կտրում են, ղժժոցները ելնում է, դուք պատկերացնու՞մ եք, որ միլիոնավոր, միլիարդավոր դոլարների «հալալ քրտինքով» աշխատած կալվածքների, գործարանների ու հոթել-ռեզորթների մասին հարցեր սկսեն տալ, ինչ է լինելու:

Անցումային արդարադատությունը, քաղաքական եւ տնտեսական լյուստրացիան այլընտրանք չունեն, դրանք են համակարգային բարեփոխումների մայրուղիները: Այժմյան նոր պաշտոնյաների կամ փոխված կառավարության ու ԱԺ անդամների բարեխղճությունը կամ փչացած չլինելը անբավարար է անվերադարձ եւ արմատական բարեփոխումների համար: Ինստիտուցիոնալ, իրավական, վարչարարական խորքային բարեփոխումներ են պետք, որպեսզի ետ՝ պետության զավթմանը վերադարձի ճամփեքը հիմնահատակ քանդվեն:

Ասածս լիրիկական կենաց չէ, սա իմ մանկական երազանքը չէ, աղետը կասեցվել է, խափանվել է, բայց առաջ գնալու համար անցումային արդարադատություն է պետք, մեր երկրի առանձնահատկություններից բխող բաղադրիչներով, պողպատե, անխնա, անզիջում հետեւողականություն, դատական իրական իշխանություն եւ այլն: Այդ է պատճառը, որ բացահայտ եւ ծպտյալ սերժաբարոները եւ գյալմառոբիստները հիստերիկ ջղաձգության մեջ են ընկնում հենց լսում են «անցումային արդարդատություն» բառակապակցությունը:

Ձեր Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ, թե՞ նախարար, չեմ հիշում, մի խոսքով

՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից