Search
Close this search box.

Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ»-ի երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. ««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հայտնի միջադեպից հետո Նարեկ Մալյանը հայտնել էր իր վրա հարձակման մասին՝ հայտարարելով, որ դա առևանգման փորձ էր: Ավելի ուշ խմբի անդամները խոստովանել էին, որ միջադեպ եղել է, անգամ տեսանյութ էին հրապարակել և հայտնել, որ ցանկացել են Մալյանին գցել աղբամանը:

Նույն գործի շրջանակներում «Ռեստարտի» ևս չորս անդամի՝   Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Յուրի Ավագյանի ու Հրաչյա Խլղաթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: