Search
Close this search box.

Facebook-ի աշխատանքում խափանումից հետո երկու թոփ մենեջերներ պաշտոնաթող են եղել

Facebook-ի առանցքային գործադիր տնօրեններից Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխնախագահ Քրիս Դենիելսը պաշտոնաթող են եղել։

«Խորը վշտով հայտնում եմ ձեզ, որ ընկերությունում 13 տարի աշխատանքից հետո ես որոշել եմ հեռանալ այնտեղից»,-սոցցանցի իր էջում գրել է Քոքսը։

Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը և երախտագիտություն է հայտնել ղեկավար Մարկ Ցուկերբերգին։

Պաշտոնաթող լինելու մասին գրառում է կատարել նաև Քրիս Դենիելսը, որը պատասխանատու է WhatsApp մեսենջերի համար։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում ամբողջ աշխարհում խափանումներ են տեղի ունեցել։