Search
Close this search box.

Ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները:

Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ, որ նախկինում կգար ու կպառկեր ասֆալտին և թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա:

Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին:

Ո՞ւր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն և լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:

Երեկ մենք այնտեղ էին ոչ որպես արբիտր, որ որոշեինք ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ չլինեն:

Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար:

Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը չկորցնելու համար:

Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների և ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար»: