Search
Close this search box.

Քվեարկածների մեծ մասը համաձայն է, որպեսզի ապամոնտաժվեն Օպերայի շենքի հարակից տարածքում գտնվող սրճարանները (ֆոտո)

ArmLife.am-ի օնլայն հարցմանը՝ պետք է քանդել Օպերայի շենքի հարակից տարածքում գտնվող սրճարանները, ճնշող մեծամասնությունը տվել է դրական կարծիք:

Քվեարկության 1000-ից ավելի մասնակիցների  67 տոկոսը համաձայն է, որպեսզի ապամոնտաժվեն Օպերայի շենքի հարակից տարածքում գտնվող սրճարանները, 27 տոկոսը բացասական կարծիք է տվել, իսկ 6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը, իսկ երեկվանից սկսվեցին սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։