Search
Close this search box.

Նուբարաշենի աղբանոցում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի․ նա որոնվում էր որպես անհայտ կորած

Մարտի 14-ին՝ ժամը   19:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել.

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը Բորիս Մարգարյանն էր, որ բնակվում էր Նոր Խարբերդում և այսօր առավոտից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից:

Ըստ աղբյուրի՝ ատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դիակի կողքին հայտնաբերվել է 100 մլ տարողությամբ թափանցիկ պլաստմասե շիշ, որի վրա փակցված թղթին եղել է «ԲԻ 58» գրառումը:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածներ են առաջ քաշում, այդ թվում՝ հանկարծամահ լինելը, ինքնասպանությունը կամ անզգուշաբար փոսի մեջ ընկնելը: