Search
Close this search box.

Կառավարությունը վերացնում է Սերժ Սարգսյանի ուղերձով ստեղծված բանկը

«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել Համահայկական բանկի մասին օրենքը, որն ընդունվել է դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում հնչեցրած ուղերձից հետո: Այսպիսի բանկ իրավաբանորեն ստեղծվեց, բայց իրականում այն այդպես էլ չկարողացավ դառնալ գործող կառույց: Եվ հիմա նոր իշխանությունը վերացնում է նաեւ այդ ֆորմալ կառույցը»: