Search
Close this search box.

Քրեական հեղինակություն Պոնտյոն 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց

Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով ձերբակալված քրեական հեղինակություն Պոնտյո մականունով հայտնի Պետրոս Հարությունյանը քիչ առաջ 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին մեր զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը. նա ասաց, որ դատարանն այսպիսով բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:

Պետրոս Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը): Առաջադրված մեղադրանքում Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նշված դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին. այդ օրը Պոնտյոն իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ այդ օրը մտել էր «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել տնօրենի՝ «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոնտյոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը:

Քրեական հեղինակություն Պոնտյոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել: Իրավապահները նրան հայտնաբերել են նախօերին: