Search
Close this search box.

Մերձմոսկվայում հայ գործարար է սպանվել

Մերձմոսկովյան Միտիշչիում սպանվել է հայ գործարար Գևորգ Թումանյանը: REN TV-ի փոխանցմամբ՝ նա զբաղցել է մանր ձեռներկատիրությամբ:

Հանցագործները ձեռնարկատիրոջը սպասել են նրա տան մոտ և մոտենալուն պես կրակ բացել հրազենից: Ստացած վնասվածքներից Թումանյանը տեղում մահացել է: Հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել:

Մերձմոսկովյան ոստիկանության մամուլի ծառայությունում հաստատել են սպանության փաստը:

Կատարվածի հանգամանքները պարզվում են: Իրավապահները Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա են որոնում: Որոշ տվյալներով՝ հանցագործները դեպքի վայրից այդ մեքենայով են փախուստի դիմել: