Search
Close this search box.

Տեսախցիկն արձանագրել է Երևան-Աշտարակ ճանապարհին 2 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի պահը. (ֆոտո, տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Դադոյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  նշված քրգործը հարուցվել է մարտի 10-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկաններն ու քննիչները պրզել են, որ մահացածներից մեկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աշտարակի պահպանության բաժնի ծառայող էր։

Կայքը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվում է, ինչպես նաև ավտոմեքենայի միջից դուրս է շպրտվում այնտեղ գտնվողներից մեկը և հայտնվելով ասֆալտին՝ նրա վրայով անցնում է մարդատար Газель-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

[smartslider3 slider=279]