Search
Close this search box.

Յուվենտուսը կջախջախի. Ռոնալդուի խոստումն Էվրային՝ Աթլետիկոյի հետ խաղից 5 օր առաջ

Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան Instagram-ի միկրոբլոգում տեղադրել է իր և «ծեր սենյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երկխոսությունը, որը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» (3:0) դեմ պատասխան խաղից հինգ օր առաջ:

«Եղբայր, ես հուսով եմ, որ դուք կարող եք քամբեք կատարել:

Ես երբեք կասկած չեմ ունեցել քո ուժի հանդեպ, իսկ մարդիկ սպանում են ինձ ամեն անգամ, երբ դու կամ «Յուվենտուսը» պարտվում եք»,- գրել է Էվրան:

Ռոնալդուն պատասխանել է ֆրանսիացուն հետևյալ կերպ. «Գիտեմ, մենք առաջ կանցնենք, եղբայր: Տանը մենք նրանց կջախջախենք»: