Search
Close this search box.

Երկու թաքցրած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում (լուսանկարներ)

Մարտ 1–ից մինչ օրս Ադրբեջանի զինված ուժերում հայտնի է դարձել երեք կորստի ու մեկ վիրավորի մասին։ Սակայն այս երեք մահացածներից Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր միայն մեկի մասին, մյուս երկուսի մասին տեղեկանում ենք սոցցանցերի տարբեր գրառումներից, ինչպես նաև ադրբեջանական կայքերի հրապարակումներից, գրում է razm.info-ն։

Այսպես՝ սոցցանցերի գրառումներից հայտնի դարձավ, որ մարտի 7–ինՂազախի ուղղությամբ մահացել է Բարդայի բնակիչ, 1999թ. ծնված՝ Բայրամով Շահրիյար Ալիյար օղլուն (Bayramov Şəhriyar Əliyar oğlu)։ Որոշ աղբյուրներ գրում են, որ զինծառայողը մահացել է սրտին ստացած հրազենային վնասվածքից, սակայն հայտնի չէ՝ մարտական, թե ոչ մարտական պայմաններում։ Զինծառայողը պետք է զորացրվեր 8 ամսից։

Մարտի 8–ին, երեկոյան ժամերի Ադրբեջանի Գախ շրջանում ավտովթարից մահացել է 1995թ. ծնված Մամմեդռահիմով Մեջիդ Էլմար օղլուն (Məmmədrəhimov Məcid Elmar oğlu), որը պետք է տուն վերադառնար նշանվելու համար։ Վթարի ժամանակ իր հետ մեքենայում է եղել նաև իր զինակիցներից մեկը, որի մասին տեղեկություններ չկան։ Այս զինծառայողի մահվան մասին ադրբեջանական Orman.az կայքին հայտնել էր իր հորեղբոր որդին։

Նշենք, որ այս կորուստների մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։ Ադրբեջանի ՊՍԾ-ն հայտնել էր միայն մարտի 10-ին Ադրբեջան-Իրան սահմանին եղած հրաձգության հետևանքով մահացած կրտսեր սերժանտ Մամադով Սախավեթ Ֆիզուլի օղլուի (Məmmədov Səxavət Fizuli oğlu) մահվան մասին։Հավելենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից գրանցվել է 6 կորուստ։