Search
Close this search box.

Նաիրա Զոհրաբյանը տուժել է Օպերայի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Օպերայի մոտ հարակից տարածքների սրճարանների աշխատակիցների և ոստիկանության միջև բախման արդյունքում տուժել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը Օպերայի տարածք է ժամանել, որպեսզի օգնի հարթել իրավիճակը:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ փորձել է միջամտել, որպեսզի բախումները կանխի, ինչի արդյունքում վնասվել է, սակայն դա կարևոր չէ:

Ուղիղ միացումը՝ այստեղ