Search
Close this search box.

Երեւանի կենտրոնում մետաղյա ձողերով ծեծել են ու դանակահարել. հիվանդանոց է տեղափոխվել 2 տղամարդ եւ 3 կին

Մարտի 13-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցների խաչմերուկից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 տղամարդ եւ 3 կին:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 01.00-ին, Սարյան փողոցի 35 հասցեում գործող խաղասրահի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձանց կողմից մետաղյա խողովակներով ծեծի ենթարկելու հետեւանքով:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են անհայտ անձանց ինքնությունը. 2001 թ. ծնված Վանուշ Կ.-ն եւ 2002 թ. ծնված Արմեն Կ.-ն ժամը 16.20-ին Մաշտոցի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություններ, որ նշված վիճաբանության ժամանակ Վանուշ Կ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկին, իսկ մյուս տղամարդուն եւ 3 կանանց ծեծի է ենթարկել Արմեն Կ.-ն:

Վանուշ Կ.-ն եւ Արմեն Կ.-ն ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն: