Search
Close this search box.

Դատախազի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել Սոլակ համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ

Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»,- ասաց Խաչատրյանը;