Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանաստեղծ Չարենցին՝ ծննդյան օրվա առթիվ. Արեգ Գրիգ

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-12թթ.: 1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Մեծ բանաստեղծի գերեզմանն անհայտ է:

Ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Առաքողը Եղիշե Չարենցի դերը հայ գրականության ներկայում ու ապագայում գնահատել է հետևյալ խոսքերով. «Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»:
Մեր օրերի բանաստեղծ Արեգ Գրիգը չարենցյան տողերով է շնորհավորում Չարենցի ծննդյան օրը: Ծնունդդ շնորհավոր:

Մանրամասը՝ տեսանյութում: