Search
Close this search box.

Ջարդարար Լֆիկին իշխանությունները սկսել են որպես «օրինակելի» ներկայացնել

Այսօր առավոտից Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում հարակից սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները: Համաձայն Երևանի քաղաքապետարանի ծանուցման, վերջինները պետք է ազատեն Օպերայի հարակից տարածքները սրճարաններից: Ասում են՝ այսօր Կենտրոնի թաղապետը, թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելիս, փորձելով արդարացնել քաղաքապետարանի գործողությունները, նշել է, որ Սամվել Ալեքսանյանն անմիջապես արձագանքել է այդ հորդորին՝ հեռացրել սրճարանը և խոստացել սեփական միջոցներով բարեկարգել տարածքը:

Ասում են նաև, որ իշխանությունները փորձում են նման առիթներով աստիճանաբար մաքրել Լֆիկի անցյալը և վերածել «օրինակելի բարերարի», ով առաջնորդվում է «օրենքով» և բիզնեսի եկամուտից էլ հատկացումներ է անում «բարեգործության» համար: