Search
Close this search box.

«Տղերք, էս ի՞նչ եք անում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղերք, էս ի՞նչ եք անում․․․ Արդեն երկու օր է զոհ ենք ունենում, ովքեր չեն զոհվել հակառակորդի կրակից։ Տղերք ջան, ախպերներ ջան, մեր ամեն զինվորի կյանքը շատ թանկ ա մեզ համար, մենք պատերազմ ունենք, մենք կռիվ ունենք։ Չգիտեմ էլ՝ ինչ գրեմ։

ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը՝ ծնված 2000թ.»: