Search
Close this search box.

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ ծխախոտի թանկացմամբ հնարավոր չէ պայքարել ծխելու դեմ

ArmLife.am-ի օնլայն հարցմանը՝ արդյունավետ միջոց է ծխախոտի թանկացմամբ պայքարել ծխելու դեմ, քվեարկողների մեծ մասը  բացասական կարծիք է տվել:

Այսպես՝ 35 տոկոսը համոզված է, որ ծխախոտի թանկացմամբ հնարավոր է պայքարել ծխելու դեմ, 61 տոկոսը կարծում է, որ դա արդյունավետ եղանակ չէ, իսկ 4 տոկսը դժվարացել է պատասխանել հարցին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում,  ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ եթե Հայաստանում հինգ տարվա ընթացքում ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրանա, ծխողները կկազմեն հանրության 32 տոկոսը. «Ծխախոտի թանկացմամբ հնարավոր կլինի կանխարգելել տարեկան 88 հազար վաղաժամ մահ»,-նշել էր նախարարը: