Search
Close this search box.

Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրեն, «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։Մի քաղաքացի դիմել էր իրավապահներին և հայտնել, որ Ն. Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք,սակայն, չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը:

«Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Աղբյուրը՝ hraparak.am