Search
Close this search box.

Գրեթե բոլորս՝ Վանո ենք. Արտակ Գալստյան

Շեքսպիրյան Համլետի հոր ուրվականի պես շուրջ 20 տարի է երկրում շրջում է Վանո Սիրադեղյանի անունը։
Կարծիքները նրա մասին հակասական են, մի մասը սիրում և հարգում է նրան մինչ օրս, իսկ մյուսները՝ ատում։
Բայց պետք է արձանագրել, որ չես գտնի մեկին, ով անտարբեր է նրա նկատմամբ։
Իսկ ո՞վ էր նա, ի՞նչ օգուտ և վնաս տվեց երկրին իր գոյությամբ և ի՞նչու հենց նա մնաց պատմության մեջ, որպես 90 ականների ամենամեծ և չբացահայտված առեղծված։
Որպեսզի պարզենք դա, եկեք համեմատենք այսօրը ՝ 90 ականների հետ։
Երկիրը պատերազմի մեջ էր։
Կրիմինալը խրախճանքի։
Երեկոյան տանից դուրս գալը հերոսություն։
Կոմունիստական կապանքներից ազատված՝ ազատությունը անարխիայի հետ շփոթած և կատարլալ զինված մի ժողովուրդ։
Երկիրը դարձել էր այն ժամանակվա հանրաճանաչ «Մարիո» խաղի ամենադժվար անցանելի մի էտապ։
Այն ժամանակվա ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանը բացարձակ չէր տիրապետում իրավիճակին, ոստիկանները վախենում էին համազգեստով դուրս գալ փողոց,
ոստիկանական բաժանմունքները կողպված էին,
հարցերը երկրում լուծվում էին ոչ թե օրենքով, այլ կրակահերթերով։
Վերը նկարագրվածի կուլմինացիոն կետը վրա հասավ այն ժամանակ, երբ մի խումբ գինովացած «վայ ֆիդայիններ», սահմանը Երևանի հետ շփոթաց ուղղակի հանուն հավեսի, որոշեցին լուսային գնդակներով, Ծիծեռնակաբերդի բարձրունքից գնդակոծել Կոնդի Նախագահական ամառանոցը։
Հարկավոր էր գործել։
Եվ Վանոն դարձավ ՆԳ նախարար։
Երկրում վիճակը կայունացավ երկու ամսում։
Բնական է երբ արագ ես գործում, թացը չորի հետ խառնվում է, ես չեմ արդարացնում, ուղղակի փաստն եմ արձանագրում։
Երբեմնի սիրված գրողին՝ սկսեցին ատել գողը, ավազակը, նախանձից խեղդվող ընկերը և անմեղ տուժածը։
Վանոյին կարելի է առերևույթ մեղադրել ամեն ինչում, բայց եկեք ընդունենք, որ Վանոյի ժամանակ չկար խոսակցություն, թե ինչո՞ւ է այս կաշառակերը դուրսը, էլ չեմ ասում պաշտոնի, ինչո՞ւ բռնեցին, թողեցին և այլն։
Վանոն գործում էր հանրահայտ Ժիգլովի սկզբունքով. «Եթե գող է, պետք է նստի,եղանակները էական չեն»։
Այսօրվա պես հիշում եմ, երբ ստանձնում էր ՆԳ Նախարարի պաշտոնը և երկիրը կրիմինալից մաքրելու միջոցառումները մշակում, հաճախ ասում էր. «Սրանով երկիրը կփրկենք, բայց սրա համար մեզ չեն ների, սա էլ մեր ընտրությունն է, այնպես, ինչպես ընտրում է դիրքում ազերիներով շրջապատված հայ զինվորը, միակ նռնակի օղակը քաշելիս»։
Այդպես էլ եղավ։
Վանոյին չներեցին, ոչ թե նրա համար, որ արել է, բնավ՝ ոչ։
Վանոյին չներվեց իր ըմբոստ, գործունյա, մտավորական տեսակը, իսկ առիթ հանդիսացավ այն, ինչ արել էր։
Այսօր երկրում գրեթե նույն վիճակն է։
Իրավապահ համակարգը պարալիզացված է, դատականը՝ կոռումպացված։
Արդյունքը՝ նորից կրակոցներ, գրեթե ամեն օր։
Կրկին հարցերը լուծվում են կրակահերթերով։
Իշխանությունը փորձում է վիճակը շտկել օրենքով։
Օրենքով բռնում են, օրենքով՝ թողնում։
Արդյունքում՝ գողն ու մարդասպանը ոչ միայն դուրսն են, դեռ մի բան էլ մատ են թափ տալիս երկրի օրինական իշխանության վրա։
Լկտիությունը՝ կրիմինալի, հասել է այնտեղ, որ իրենցը թողած մտել են վարչապետի անկողնու մեջ։
Իմ համար այս վերջինը հավասարազոր է 90 ականներին, նախագահական ամառանոցի վրա արձակված կրակահերթերին։
Ինչևէ, ժողովուրդը իրավացիորեն դժգոհ է,
թքած ունի օրենքի վրա,
պահանջում է ,որ կիրառվի հանրահայտ Ժիգլովի սկզբունքը ՝
«եթե գող է, պետք է նստի,եղանակները էական չեն»։
Նունիսկ եթե գողոնը վերադարձրել է, միևնույն է՝ պետք է նստի։
Օրենքով, թե անորեն, գողը պետք է ունեզրկվի, ունեցվածքը պետք է խլվի և այլ և այլն։
Սա է այսօր ժողովրդի պահանջը։
Սա էր ժողովրդի պահանջը 90 ականներին։
Զգում եք որքա՞ն նման են պահանջները։
Բա որ ասում եմ բոլորս Վանո ենք, ոմանք նեղանում են։
Նրանք էլ են Վանո, ուղղակի հեշտ է լինել Վանո՝ ուրիշի ձեռքերով։
Չէ որ, վաղը երբ ամեն ինչ կկայունանա, միևնույն է չեն ներելու նոր Վանոյին, իսկ իրենք նորից ատելու են նրան այնպես, ինչպես ամբողջ կյանքում ատել են այդ տեսակը։

Ամփոփեմ ՝ ցավոք, այսօր որպեսզի աշխատի օրենքը և գողն ու մարդասպանը ստանա իրենց պատիժը, կրկին Վանո է պետք։
«Եթե գող է, պետք է նստի ,եղանակները էական չեն», ասում էր հանրահայտ Ժիգլովը կինոյում։
«Ես քավության նոխազ չեմ դառնա», ասաց Վանոն իրական կյանքում և հեռացավ։
Ես չեմ արդարացնում, ուղղակի արձանագրում եմ փաստերը։

Արտակ Գալստյան