Search
Close this search box.

«Ադրբեջանում անհանգստացած են Արցախում տեղի ունեցող Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից». Աշոտ Ասատրյան

 Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում անհանգստացած են Արցախում տեղի ունեցող Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից։ Որքան էլ ադրբեջանական ղեկավարությունը փորձում է իրենց օղակներով ներկայացնել, թե ՀՀ և ԱՀ ղեկավարությունը պարզապես հանդիպել են ներքին և արտաքին հարցեր քննարկելու համար, միևնույն է, որոշ օգտատերեր անհանգիստ քննարկում են այս շրջանում նման արտահերթ նիստի գաղափարը։ Նրանց համար հատկապես անհանգստության պատճառ է դարձել, որ այս պահին իրենց բանակը խոշոր զորավարժություններ է իրականացնում առաջնագծում, դրան գումարած Ալիևը վերջերս խոսում էր ուժի կիրառումով հարցեր լուծելու ու հայկական կողմը պահանջում էր Արցախը վերադարձնել բանակցային սեղանին։ Իհարկե, բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ եթե թշնամին որևէ ռազմական գործողություն է իրականացնում, տվյալ դեպքում զորավարժություն, ապա հակառակ կողմը ևս կազմ ու պատրաստ սպասում է, որպեսզի հանկարծ հակառակորդն անակնկալ չմատուցի ու զորավարժությունը դարձնի մարտական գործողություն։ Իսկ այսօր նիստին վստահ եմ, որ նաև կքննարկվի այս հարցերը»։