Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են. նրա դեմ լուրջ կոմպրոմատներ կան. Փաշինյանին տեսանյութ են ցույց տվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկու­թյուններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են:

Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որևէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով: Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից և ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ, որ դրանք լինեն ուրիշի անու­նով:

Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ոչ գույք, ոչ էլ դրամական միջոցներ»:

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում: