Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 53–ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վարդանաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MՏ 053 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Վարդանաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Երասխահուն ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Երկար սպասեցինք, որ Էջմիածնից շտապօգնություն մոտենա, սակայն տեսանք, որ նա ուշանում է, ստիպված մեր մեքենայով տեղափոխեցինք: Հասել էինք Ակնաշեն, նոր շտապօգնությունը հայտնվեց, բայց արդեն վթարի վայրից 6-7 կմ վիրավորին տեղափոխել էինք»: