Search
Close this search box.

Խոսքս բողոքողին. Արտակ Գալստյան

Երբեմն Աստված որոշ դռներ փակում է և բացում միայն մեկը, եթե այդպես չլինի,մարդը կլճանա,իսկ Աստծո բաց թողնված դուռը դեռ պետք է գտնել,այսինքն բարձրանալ դիվանից և փնտրել:
Երբ փնտրում ես,պիտի որ այլևս չբողոքես:
Ընդհանրապես նրանք, ովքեր ամենից շատն են բողոքում, ամենաքիչն են ինչ-որ բան անում։
Շատ ավելի լավ կլինի ,որ ինչ-որ մի բան անես ու ձախողվես, քան ոչինչ չանես ու երազես հասնել հաջողության ։
Հասկացիր ,ոչինչ չես կորցնի եթե դու պարտվես, բայց կկորցնես ամեն ինչ եթե ոչինչ չանես և միայն բողոքես:
Եթե դու հավատում ես ինչ-որ բանի, ապա շարունակիր փորձել։
Մի՛ թող, որ անցյալիդ ստվերներիը իրենց մթությամբ ծածկեն ապագայի դռան շեմը։
Օրդ, բողոքելով անցկացնելը, ապագադ ավելի պայծառ չի դարձնի։
Բողոքելու փոխարեն ձեռնարկիր քայլեր ,այն ինչ սովորել ես, կլավացնի կյանքդ,եթե չես սովորել՝սկսիր,երբեք ուշ չէ:
Փոփոխություն արա ու երբեք հետ մի նայիր։
Այնպես որ, եթե պատրաստվում ես փորձել, ուրեմն պետք է ժամանակ տրամադրես ու գնաս մինչև վերջ, այլապես սկսելու ոչ մի իմաստ չկար։
Երբ կսկսես փորձել,պիտի ունենաս համարձակություն դուրս գալ հարմարավետության սեփական սահմանից :
Դա էլ կարող է նշանակել հարաբերությունների զոհաբերում ու զոհաբերումն այն ամենի, ինչ ժամանակին հարազատ էր և կոմֆորտ քեզ համար։
Եվ եթե դու ուզում ես փոխվես, դու դա կանես, անկախ ձախողումներից, մերժումներից ու մնացած խոչնդոտներից։
Դու կհասկանաս, որ դժվարությունները և խոչնդոտները,դա հենց ճանապարհն է,որ պետք է անցնես:
Կհասկանաս,որ դրանք արժեն, որ հաղթահարես ու անցնես։
Ու անկախ այն ամենից, ինչ կպատահի ընթացքում, հիշիր, որ իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դադարում ես բողոքել քո խնդիրներից ու սկսում ես շնորակալ լինել այն բոոր խնդիների համար, որ ունես:
Որովհետև հենց դրանք հաղթահարելով է, որ դառնում ես այն, ով կաս՝ ավելի ուժեղ և իմաստուն քան երեկ։
Հավատա ինձ՝ չկա ավելի լավ զգացում քան զգալը, թե ինչ է նշանակում կենդանի լինել և չբողոքել:
Մի բողոքիր,փորձիր ստեղծել:

Արտակ Գալստյան