Search
Close this search box.

«Ծխախոտի թանկացմամբ հնարավոր կլինի կանխարգելել տարեկան 88 հազար վաղաժամ մահ». Արսեն Թորոսյան

Եթե Հայաստանում հինգ տարվա ընթացքում ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրանա, ծխողները կկազմեն հանրության 32 տոկոսը, կանպխատեսում է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:
«Սա ապացուցված ա, էդ ես չեմ հորինել»,- Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կազմակերպված քննարկմանը ժամանակ ասաց նա: ըստ նրա՝ ազդող գործոններ են նաև վայրերում սահմանափակումները և ծխախոտի տուփի վրա հիվանդությունների նկարներ դնելը:

Ըստ նրա՝ զարգացած երկրներում ծխախոտ գնելու համար մեծ ջանքեր են պահանջվում, ամեն տեղ չի վաճառվում, թանկ է, ինչն էլ ստիպում է շատերին հրաժարվել ծխելուց:

Իսկ Հայաստանը, Թորոսյանի ձևակերպմամբ՝ ծխախոտային դրախտ է․ — «Չնայած ես տենց երկիր չգիտեմ, որ ավելի էժան ա, քան Հայաստանում: Օրինակ, ոնց են Հայաստանից չամադաններով սիգարետ տանում Ռուսաստան, նույնիսկ Վրաստան․․․ Որովհետև Վրաստանում էլ է ավելի թանկ»:

Ծխողներն իրենց ծխելու իրավունքը փորձեցին պաշտպանել, սակայն մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամները տեղում կանխեցին՝ ծխողի իրավունք հասկացություն չկա:

Ծխախոտի թանկացմամբ հնարավոր կլինի կանխարգելել տարեկան 88 հազար վաղաժամ մահ:

Ի դեպ, ArmLife.am-ը կազմակերպել է օնլայն քվեարկություն՝ «Արդյունավետ միջոց է ծխախոտի թանկացմամբ պայքարել ծխելու դեմ» թեմայով: Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: